Payment Gateway for Telcell

Description

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։

Նկարագրություն

Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։
Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։

Պլագինի աշխատանքային նկարագիր

Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։

Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ

• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։

Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)

  1. Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
  2. Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
  3. Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
  4. Պլագինն ունի՝
    • թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ),
    • տեխնիկական լոգավորման հնարավորություն,
    • մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն,
    • զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։

Ուշադրություն

Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։

Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

  1. Ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip/wp-content/plugins/ տարածք
  2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում
  3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Իրավունքեր

Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։

Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։

«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում

• այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
• WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
• օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

FAQ

Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ` 060 27 22 27 հեռախոսահամարով, կամ 10xbusiness@telcell.am էլ․ հասցեի միջոցով։

Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ:

Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացման համար պետք է կապ հաստատեք HK թվային ընկերություն 033 779-779 հեռախոսահամարով կամ support@hkdigital.am էլ․- հասցեով։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն են՝
– Կազմակերպության անվանում
– Կազմակերպության ՀՎՀՀ
– Հեռախոսահամար
– Էլ հասցե
– Կայքի անվանում

Reviews

March 12, 2022
Great plugin. Integrated the TelCell wallet to my WooCommerce shop with ease. Well documented and kind support.
Read all 1 review

Contributors & Developers

“Payment Gateway for Telcell” is open source software. The following people have contributed to this plugin.

Contributors

“Payment Gateway for Telcell” has been translated into 2 locales. Thank you to the translators for their contributions.

Translate “Payment Gateway for Telcell” into your language.

Interested in development?

Browse the code, check out the SVN repository, or subscribe to the development log by RSS.

Changelog

1.0.0

  • Հավելվածի թողարկում

1.0.1

  • WordPress 5․9 տարբերակի արդիականացում

1.0.2

  • Կառավարման վահանակի հարմարավետության բարձրացում

1.0.3

  • Ընկերության տարբերանշանի չափերի արդիականացում

1.0.4

  • Արդիականացման աշխատանքներ