Title: Payment Gateway for ARMECONOMBANK
Author: HK Digital Agency LLC
Published: <strong>May 26, 2021</strong>
Last modified: January 12, 2024

---

Search plugins

![](https://ps.w.org/payment-gateway-for-armeconombank/assets/banner-772x250.jpg?
rev=2538245)

This plugin **hasn’t been tested with the latest 3 major releases of WordPress**.
It may no longer be maintained or supported and may have compatibility issues when
used with more recent versions of WordPress.

![](https://ps.w.org/payment-gateway-for-armeconombank/assets/icon-128x128.png?rev
=2538245)

# Payment Gateway for ARMECONOMBANK

 By [HK Digital Agency LLC](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Download](https://downloads.wordpress.org/plugin/payment-gateway-for-armeconombank.zip)

 * [Details](https://wordpress.org/plugins/payment-gateway-for-armeconombank/#description)
 * [Reviews](https://wordpress.org/plugins/payment-gateway-for-armeconombank/#reviews)
 * [Development](https://wordpress.org/plugins/payment-gateway-for-armeconombank/#developers)

 [Support](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-armeconombank/)

## Description

Payment Gateway for ARMECONOMBANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, 
որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի վճարային
համակարգը։

### Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես
նաև ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` +374 (99) 01-28-76
 Էլ-հասցե՝ virtualpos@aeb.am

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
 Հավելվածն ունի հնարավորություն`
ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում
անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել
033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։

Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-
ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման 
միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի վճարային համակարգի վճարների
ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով
հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն 
իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի վճարային համակարգի կողմից
տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ
պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
 – Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված
WordPress-ով – Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը – Կայքը պետք է համապատասխանի
հավելվաածի մինիմալ պահանջներին – Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված 
լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն
խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում 
և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում
է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման
վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն
կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ
է կապ հաստատել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. 
Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*

### Installation/ Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-ARMECONOMBANK.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins բաժնում
 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից տրամադրված
    տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
 2․Սեղմել «Ավելացնել
նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-ARMECONOMBANK.
zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի
կողմից տրամադրված տեղեկատվությունը։

### Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ 
եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
 ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ
ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման
իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության
կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
 – այլ հավելվածների,հավելումների,
հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար – WordPress
հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից
առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման
համար, – oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

## FAQ

### Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին
ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի հետ` +374 (99) 01-28-
76 հեռախոսահամարով, կամ virtualpos@aeb.am էլ․ հասցեի միջոցով։

### Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն
հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, 
վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի հետ:

### Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել
նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան 
բաժնում։

### Կայքը Դոլարով վճար չի ընդունում

Հարգելի օգտատեր, բազմարժույթ վճարներ ընդունելու համար պետք է կապ հաստատել Բանկի 
հետ, ստանալ թույլատվություն, այնուհետև միացնելով “Բազմարժույթ” գործոնը ընդունել 
վճարումներ այլ տարադրամներով։

## Reviews

There are no reviews for this plugin.

## Contributors & Developers

“Payment Gateway for ARMECONOMBANK” is open source software. The following people
have contributed to this plugin.

Contributors

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

“Payment Gateway for ARMECONOMBANK” has been translated into 1 locale. Thank you
to [the translators](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/payment-gateway-for-armeconombank/contributors)
for their contributions.

[Translate “Payment Gateway for ARMECONOMBANK” into your language.](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/payment-gateway-for-armeconombank)

### Interested in development?

[Browse the code](https://plugins.trac.wordpress.org/browser/payment-gateway-for-armeconombank/),
check out the [SVN repository](https://plugins.svn.wordpress.org/payment-gateway-for-armeconombank/),
or subscribe to the [development log](https://plugins.trac.wordpress.org/log/payment-gateway-for-armeconombank/)
by [RSS](https://plugins.trac.wordpress.org/log/payment-gateway-for-armeconombank/?limit=100&mode=stop_on_copy&format=rss).

## Changelog

#### 1.0.0

 * Հավելվածի թողարկում

#### 1.0.1

 * Refund հնարավորության ավելացում
 * Կառավարման վահանակի արդիականացում
 * Binding հնարավորության ավելացում
 * Կառավարման վահանակի արդիականացում

#### 1.0.2

 * Կառավարման վահանակի արդիականացում
 * Վճարում հաստատումով գործառույթի ավելացում
 * woocommerce subscriptions հավելման ինտեգրման գործառույթի ավելացում
 * Վճարման ընթացքի հաղորդագրությունների ինտեգրում
 * IPay 3DS2 անցման արդիականցում

#### 1.0.3

 * Կառավարման վահանակի արդիականացում

#### 1.0.4

 * Կառավարման վահանակի արդիականացում

#### 1.0.5

 * Կառավարման վահանակի արդիականացում

## Meta

 *  Version **1.0.5**
 *  Last updated **3 years ago**
 *  Active installations **10+**
 *  WordPress version ** 5.1 or higher **
 *  Tested up to **6.4.11**
 *  PHP version ** 5.6 or higher **
 *  Languages
 * [Armenian](https://hy.wordpress.org/plugins/payment-gateway-for-armeconombank/)
   and [English (US)](https://wordpress.org/plugins/payment-gateway-for-armeconombank/).
 *  [Translate into your language](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/payment-gateway-for-armeconombank)
 * Tag
 * [payment system](https://wordpress.org/plugins/tags/payment-system/)
 *  [Advanced View](https://wordpress.org/plugins/payment-gateway-for-armeconombank/advanced/)

## Ratings

No reviews have been submitted yet.

[Your review](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-armeconombank/reviews/#new-post)

[See all reviews](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-armeconombank/reviews/)

## Contributors

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

## Support

Got something to say? Need help?

 [View support forum](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-armeconombank/)

## Donate

Would you like to support the advancement of this plugin?

 [ Donate to this plugin ](https://hkdigital.am)